երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանի և Իրանի հետ կնքված արձանագրություները կնպաստեն սահմանային անցակետերում մքասային հսկողության հեշտացմանը․ ՊԵԿ նախագահ

Վրաստանի և Իրանի հետ կնքված արձանագրություները կնպաստեն սահմանային անցակետերում մքասային հսկողության հեշտացմանը․ ՊԵԿ նախագահ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, խոսելով Վրաստանի և Իրանի հետ կնքված արձանագրություների մասին, ասաց, որ դրանք կնպաստեն սահմանային անցակետերում մքասային հսկողության հեշտացմանը։ 

«Մի երկրի մաքսային մարմինը բեռի վերաբերյալ նախնական տեղեկատվությունն ունենալուն պես անմիջապես ուղարկում է մյուս երկրի մաքսային մարմնին, որ սահմանային հսկողությունն ավելի դյուրացվի»,-ասաց  նա։

Անանյանի խոսքով այն, ինչ ստորագրվեց այսօր, դա տարիներ առաջ երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրի գործողությունների շրջանակներում էր։ «Սա լինելու է միջպետական համագործակություն եւ իրավական պարտականություն երկու երկրների միջև։»,-նշեց նա։

ՊԵԿ նախագահը նաև ասաց, որ  վրացի գործընկերների հետ ստորագրել են էլեկտրոնային փականների կամ էլեկտրոնային կնքիների կիրառման մասին մտադրությունների հուշագիր, որոնք դրվում են բեռների վրա եւ էլեկտրոնային եղանակով բեռների հետագծելիությունը ուսումնասիրվում է թե վրացի գործընկերների, թե ՊԵԿ-ի կողմից, առանց բեռների ֆիզիկական հսկողության։

  • Կիսվել: