երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՏԿԵՆ-ում քննարկվել են  հանքարդյունաբերության  ոլորտի օրենսդրական բարեփոխումների հարցեր

ՏԿԵՆ-ում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումների հարցեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 13-ին հանդիպել է Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանի, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և  բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի, Աժ պատգամավոր Մերի Գալստյանի հետ՝ հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումներիը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են ՀՀ ընդերքի օրենսդրության զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական դաշտի կարգավորումներին:

Զրուցակիցները կարևորել են ոլորտում առկա օրենսդրական բացերի վերհանման և դրանց լուծման նպատակով նման ձևաչափով շարունակական քննարկումների անցկացումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական, բնապահպանական ազդեցությունների և իրավաչափության գնահատման նպատակով ոլորտային մասնագետների ներգրավումը:

  • Կիսվել: