շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ 34 կմ հատվածի կառուցման ծրագիրը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ 34 կմ հատվածի կառուցման ծրագիրը

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ 34 կմ հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Անի Հակոբյանը և բնապահպանական ազդեցությունների հարցերով մասնագետ Մարիամ Թաթուլյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում հանդիպել են շինարարությունն իրականացնող համատեղ ձեռնարկության «Օբրաս պուբլիկաս ի ռեգադիոս» ընկերության ծրագրի ղեկավար Դանիել Ֆեռնանդես Մենենդեսի և նրա թիմի անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության ռեզիդենտ-ինժեներ Պիեռ Մյուրիսը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ հարցեր։ Մասնավորապես‚ անդրադարձ է եղել շինարարության ժամանակացույցին և որակին։ Անի Հակոբյանն ընդգծել է շինհրապարակում իրականացվող աշխատանքների տեսանելի առաջընթացը, քննարկվել է ծրագրի շրջանակներում համապատասխան փաստաթղթերի և հաշվետվությունների պատշաճ և ժամանակին ներկայացնելու կարևորությունը։

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ ճանապարհահատվածը կառուցվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

  • Կիսվել: