երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թանդիլյանը սպառնաց Ջանջուղազյանին քրեական պատասխանատվության կանչել

Թանդիլյանը սպառնաց Ջանջուղազյանին քրեական պատասխանատվության կանչել

Այսօր Ազգային ժողովում Բյուջե 2020 թվականի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին սպառնաց քրեական պատասխանատվության ենթարկել:

 Մասնավորապես, ըստ Թանդիլյանի, կառավարությունը խախտել է «Բյուջետային համակարգի մասին» օրենքը՝ օրինակ, բնապահպանական ծրագրերի գծով բյուջեն կառավարության հավանությանն է արժանացել օրենքի խախտմամբ:

Այսինքն՝ նույն օրենքով, բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջերի նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվա նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարը: 2020-ի բնապահպանական ծրագրերի ծախսերը պետք է լինեն 54.2 մլրդ դրամ, այնինչ մի քանի օր առաջ կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը նախատեսում է 15.7 մլրդ դրամ, որը 40 մլրդ-ով պակաս է օրենքով սահմանվածից:

«Պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք այս ամբիոնից ասել, որ դուք խախտել եք ոչ թե օրենք, այլ կառավարության որոշում, բայց կառավարության որոշումը ինքնանպատասկ չի ընդունվել: Կառավարության որոշումը պարտադիր նորմ է բյուջետային համակարգի համար, մակրոտնտեսական կարևորագույն նորմ է: Ես սա համարում եմ ֆինանսների նախարարի լիազորությունների չարաշահում», -դիմելով Ֆինանսների նախարարին, ասաց Թանդիլյանը: Նա կոչ արեց կառավարությանը փոխել բյուջեն ու չխախտել «Բյուջետային համակարգի մասին» օրենքը, այլապես պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով փորձելու են իրավական ճանապարհով լուծել հարցը:

«Պարոն նախարար, վերացրեք խախտումը, այլապես քրեական օրենսգրքով նախատեսված չափորոշիչներով լուծել հարցը: Հույս ունեմ՝ իմ գործընկերները կկասեցնեն քրեական օրենսգրքին դիմելու քայլը», -դիմելով Ջանջուղազյանին, ասաց Թանդիլյանը:

  • Կիսվել: