երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Սպայկա»-ի հետ համագործակցության հարցը դեռ ԵԱԶԲ-ի օրակարգում է

«Սպայկա»-ի հետ համագործակցության հարցը դեռ ԵԱԶԲ-ի օրակարգում է

«Սպայկա» հայկական խոշորագույն բեռնափոխադրող ընկերության հետ համագործակցության հարցը դեռևս Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) օրակարգում է: Այս մասին «Տարածաշրջանային ինտեգրացիա, Եվրասիական զարգացման բանկի համագործակցությունը ԵԱՏՄ երկրների հետ (Մոսկվա-Երևան-Մինսկ-Քիշնև) » տեսակամրջի ընթացքում ասել է ԵԱԶԲ-ի ղեկավար Անդրեյ Բելյանինովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով լրացուցիչ ռիսկերի առաջացումը՝ մենք մի փոքր հետաձգել ենք այդ նախագիծը, և դեռեւս խորապես չենք դիտարկում այն: Թեև նախագիծը, այնուամենայնիվ, լավն է: Անհրաժեշտ է այն նորից գնահատել ՝ հաշվի առնելով ֆինանսական ճգնաժամի պայմաններում առկա հանգամանքները»:

Բելյանինովը նաև նշել է, որ ԵԱԶԲ-ն այս հարցի քննարկմանը կանդրադառնա ընթացիկ տարվա երկրորդ կեսին:

  • Կիսվել: