երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սպառողական շուկայում հոկտեմբերին գնաճը կազմել է 0.9%

Սպառողական շուկայում հոկտեմբերին գնաճը կազմել է 0.9%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. հոկտեմբերը 2018թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 0.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6%:

Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ  2019թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.2-0.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

  • Կիսվել: