երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շուրջ 13%-ով ավելացել են սոցիալական նշանակության հատկացումները

Շուրջ 13%-ով ավելացել են սոցիալական նշանակության հատկացումները

ՀՀ կառավարությունը 2020-ի պետական բյուջեով շուրջ 13 տոկոսով ավելացել է սոցիալական նշանակության ու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված հատկացումները: Այս մասին ասյօրվա ասուլիսում ասաց  Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 20 տոկոսով, 2018-ի համեմատ` 18 տոկոսով, 2019-ի համեմատ՝ 11 տոկոսով՝ կազմելով 492 մլրդ. դրամ: 

Բադի դրանից, առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 37 տոկոսով, 2018-ի համեմատ` 43 տոկոսով, 2019-ի համեմատ` 24 տոկոսով՝ կազմելով 113.7 մլրդ դրամ, կրթության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 30 տոկոսով,  2018-ի համեմատ` 32 տոկոսով, 2019-ի համեմատ` 14 տոկոսով՝ կազմելով 161.1 մլրդ դրամ։:

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ 2020 թվականին տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 51 տոկոսով, 2018-ի համեմատ՝ 74 տոկոսով, 2019-ի համեմատ՝ 47 տոկոսով և կազմելով 195.4 մլրդ. դրամ (տնտեսական հարաբերություններ ասելով պետք է նկատի ունենալ տնտեսությանն առնչվող գրեթե բոլոր ճյուղերը՝ գյուղատնտեսությունից, ոռոգումից, տրանսպորտից մինչև տնտեսական մրցակցության պաշտպանություն):

Բնակարանային շինարարությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 82%-ով, 2018-ի համեմատ՝ 2 անգամ (96%-ով), 2019-ի համեմատ` 27%-ով, և կազմում է 22.9 մլրդ դրամ:

 

  • Կիսվել: