ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով

Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով

2024 թվականի ապրիլի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սմ-ով։

Ինչպես տեղեկացանք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկագրից, 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 35 սմ բարձրության վրա, ինչը թեև 4 սմ-ով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից, սակայն 11 սմ-ով բարձրացել է այս տարվա ապրիլի 1-ին գրանցված նիշից։

2024 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 62 մլն 553 հազար խմ ջուր, որից 42 մլն 644 հազար խն-ը՝ միայն ապրիլ ամսի ընթացքում։

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։

  • Կիսվել: