չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սահմանվեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը

Սահմանվեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում սահմանեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը:

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էկոպարեկային ծառայողին հատկացված հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու հետ կապված առանձնահատկությունները։

Այս նախագիծն ուղիղ կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ, սակայն դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է Օրենքից, որը նախատեսված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումից:

  • Կիսվել: