երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուբլու փոխարժեքի անկումը ՀՀ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնի. նախարար

Ռուբլու փոխարժեքի անկումը ՀՀ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնի. նախարար

ՀՀ արտահանողների համար խնդիր չի լինի օրերս ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկման առումով: Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մարտի 10-ին ռուսական արժույթի նկատմամբ դոլարի կտրուկ աճից հետո ռուբլին սկսեց վերադառնալ ավելի չափավոր միջակայք: ՌԴ պատկան մարմինները հայտարարել են՝ իրենց առաջիկա քաղաքականության շրջանակներում կառավարելիություն են պահպանելու կարճաժամկետ մեծ շոկեր թույլ չտալու համար:  Սա հույս է ներշնչում, որ կարճաժամկետ առումով մեր արտահանողներն ու արտադրողները չեն ունենա այնպիսի չսպասված վնասներ, որոնք կարող էին առաջանալ շատ կտրուկ փոփոխությունների արդյունքում»,- նշեց Խաչատրյանը:

 Նա շեշտեց, որ ամեն դեպքում երկարաժամկետ հեռանկարում իրադարձությունների զարգացման հավանական սցենարների ուսումնասիրման անհրաժեշտություն կա:

  • Կիսվել: