հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաղաքացիներին հնարավորություն կտրվի դեղերի ոչ մեծ խմբաքանակ ստանալ փոստով

Քաղաքացիներին հնարավորություն կտրվի դեղերի ոչ մեծ խմբաքանակ ստանալ փոստով

Ակնկալվում է` մինչև 2023 թվականի վերջ ամբողջությամբ ավարտել Մեղրի անցակետի մոդերնիզացման աշխատանքները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։

Նրա խոսքով, այս տարվա վերջին արդեն իսկ նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները։

Շուշանիկ Ներսիսյանը նշեց, որ միայն այս անցակետում մոդերնիզացման աշխատանքներ չէին իրականացվել, իսկ այսօր նման անհրաժեշտություն է առաջացել` հաշվի առնելով խախտումների աճը սահմանին:

ՊԵԿ նախագահի տեղակալն անդրադարձավ  նաև այլ հարցերի։ Մասնավորապես, նշեց, որ ՊԵԿ-ը մշակում է օրինագիծ, ըստ որի, քաղաքացիները հնարավորություն կունենան դեղերի ոչ մեծ խմբաքանակ ստանալ փոստով կամ ավիաչվերթով:

«Կարևոր է հետևել, որ դա սպեկուլյացիաների առիթ չդառնա և բիզնեսի չվերածվի: Փոստով ներմուծված դեղերը պետք է լինեն բացառապես անձնական նպատակների համար»,- Շուշանիկ Ներսիսյանը՝ հավելելով, որ օրենքի գործող նորմերի համաձայն՝ քաղաքացիները հնարավորություն չունեն փոստով դեղեր ներմուծել:

  • Կիսվել: