չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Փոխքաղաքապետը՝ մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ու տրանսպորտային միջոցների թարմացման մասին

Փոխքաղաքապետը՝ մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ու տրանսպորտային միջոցների թարմացման մասին

«Կան որոշ տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործման ժամկետն է սպառված, և այդ շարժակազմերը պետք է թարմացվեն։ Այս պահին քաղաքապետի կարգադրությամբ մեր թիմն առաջին տեղակալի կուրացիայով ձեռնամուխ է եղել նոր շարժակազմի ներմուծման ու ներգրավման աշխատանքներին։ Հաջորդ տարի նպատակ է դրված մինչև ամբողջական ցանցի ներդրումը գոնե ներմուծել որոշակի ավտոբուսային պարկ, որ այս խնդիրը կարողանանք լուծել»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Նա անդրադարձավ նաև մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցմանը և ասաց, որ դեռ ամիսներ առաջ ծրագիրն ու նախագիծն իրականացնելու համար բանակցող կողմերի միջև համաձայնություն չկար:

Վերջերս Երևան էին այցելել ներդրողի կողմից ներգրավված շինարարները, որոնք ուսումնասիրություններ իրականացրին թե՛ ձորի, թե՛ թունելի հատվածում։ Իրենց հետ մենք ունեցանք վերջնական պայմանավորվածություն, որ կիրականացվի նախագիծը, կքննարկվի բիզնես նախագիծը, որը կներկայացնեն մեր տված պարամետրերի հիման վրա, և կիրականացվի մետրոպոլիտենի շինարարությունը, հույս ունենք՝ հաջորդ տարի կունենանք որոշակի աշխատանքների մեկնարկ»,-ասաց Սարգսյանը։

Սարգսյանը խոսեց նաև կայարանի ընտրության մասին. «Կայարանը կլինի կամուրջի վրա՝ ժամանակակից կոնստրուկցիաներով զինված։ Դրվել է խնդիր, որ շարունակելի լինի կառուցման տրամաբանությունը, ենթադրի շարունակելիություն թունելային հատվածով՝ մինչև հաջորդ կայարան»։        

Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ Երեւանի մետրոյի վագոնների եւ շարժասանդուղքների արդիականացման ու նորացման համար նախատեսվում է տրամադրել 4 մլրդ 96 մլն դրամ. «Ծրագիրն արդեն պատրաստ է, մնում է միայն իրականացնել: Աշխատանքները կսկսվեն միանգամից այն բանից հետո, երբ բյուջեի տվյալ նախագիծը հաստատվի»:

  • Կիսվել: