երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փողոցային անօրինական առևտրով զբաղվող մի քանի տնտեսվարողների նկատմամբ արդեն երկրորդ անգամ արձանագրություն է կազմվել՝ 200 հազար դրամի չափով

Փողոցային անօրինական առևտրով զբաղվող մի քանի տնտեսվարողների նկատմամբ արդեն երկրորդ անգամ արձանագրություն է կազմվել՝ 200 հազար դրամի չափով

Երևանի քաղաքապետարանը շարունակում է պայքարը փողոցային անօրինական առևտրի դեմ։

 

Կենտրոն վարչական շրջանում առևտրի հիմնական հասցեն Մեսրոպ Մաշտոցի պողոտան է, ինչպես նաև Տիգրան Մեծ-Նար-Դոս խաչմերուկը, որտեղ էլ այսօր հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայց է իրականացրել։

 

Շրջայցի ընթացքում մի քանի տնտեսվարողների նկատմամբ արդեն երկրորդ անգամ արձանագրություն կազմվեց՝ 200 հազար դրամի չափով։

  • Կիսվել: