շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Պիտի ապահովենք մեր քաղաքացիների՝ մաքուր ու անվտանգ մսամթերք օգտագործելու իրավունքը. մարզպետ

Պիտի ապահովենք մեր քաղաքացիների՝ մաքուր ու անվտանգ մսամթերք օգտագործելու իրավունքը. մարզպետ

Ինչ էլ լինի, սահմանափակումներ են գործելու, պետք է ապահովենք՝ մեր քաղաքացիների մաքուր ու անվտանգ մսամթերք օգտագործելու իրավունքը եւ խուսափենք համաճարակներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Նշենք, որ այսօր Արարատի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզպետ Գարիկ Սարգսյանի, Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի եւ Կառավարության որոշումից դժգոհ անասնատերերի միջեւ։ Ի դեպ՝ անասնաբույծները բողոքում են օրենքի այն դրույթի դեմ, որով պարտադիր է դառնում անասունների սպանդանոցային:

Հանդիպման ժամանակ Գարիկ Սարգսյանն առաջարկեց, որ մարզերում լինեն բոլորին հասանելի սպանդանոցներ, որոնք կլինեն համայնքներին մոտ: Նա ասաց. «Թե՛ տեղափոխման հարցերով, թե՛ այլ անհարմարություններով մենք մեր ֆերմերներին որեւէ խոչընդոտ չհանդիսանանք։ Վերցվեր ինչ-որ իքս քանակությամբ համայնքներ եւ նրանց համար լիներ ինչ-որ քանակի սպանդանոցներ։ Օրինակ՝ մինչեւ Զանգակատնից մինչեւ Մասիսի սպանդանոց, այդ անհարմարությունը, զուտ հեռավորության առումով, մեր գյուղացիներին պատճառում է։ Նոր առաջարկվում էր խոշոր ֆերմերների համար ունենալ մասնավոր, իրենց ֆերմային կից սպանդանոց։ Մենք այդպիսի օրինակ ունենք մեր մարզում»։

Նա միևնույն ժամանակ նշեց, որ պետք է մի քիչ համբերատար լինել. Վաղը ԱԺ ամբիոնից, կարծում եմ, այս հարցի պատասխանը կհնչի Կառավարության կողմից։

  • Կիսվել: