կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Պետք է գնալ վարկային բեռի «թեթևացման»․ Միքայել Մելքումյան

Պետք է գնալ վարկային բեռի «թեթևացման»․ Միքայել Մելքումյան

Հայաստանում արդեն վիճակն այնպես է, որ ունենք գերկենտրոնացում։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Միքայել Մելքումյանը։

«Մենք ունենք մոտ 100 հազար տնտեսվարող սուբյեկտ, որոնք հարկայինին հաշվետվություն են ներկայացնում։ Դրանից շուրջ 60 հազարը այսպես կոչված՝ փոքր-միջինն է, 25 հազարը՝ միջին բիզնեսներն են, մոտ 14 հազարն էլ խոշորներն են, որոնք միլիարդավոր դրամների շրջանառություն ունեն։ Բիզնեսմենը հաստատ մտքով շարժման հետ է։ Մոտ 740 հազար վարձու աշխատող կա և մոտ 300 հազար գյուղում աշխատողներ կան։ Նրանք մեր ուժն են։ Մինչև 400 հազար մարդ ստանում է 150 հազար դրամ․ սա խայտառակություն է։ Օրը ստանալ 5 հազար դրամ, երբ բանվորը շինարարությունում 10 հազար դրամից պակաս չի աշխատում։ Գիտեք, որ մի մասն էլ ճամպրուկը վերցնում ու արտագաղթում է այս երկրից։ 5,2 տրիլիոն դրամ վարկային պորտֆելն է, երբ ունենք 8,2 տրիլիոն համախառն ներքին արդյունք։ 8 տրիլիոնի մեջ 5 տրիլիոնը մեր վարկերն են, բայց 5,5-ն էլ մեր ավանդներն են, բայց այդ ավանդների ընդամենը 2 տոկոսը կազմում է մոտ 4 տրիլիոնը։ Արձանագրենք, որ Հայաստանում արդեն վիճակն այնպես է, որ ունենք գերկենտրոնացում»,- նշեց նա։

Մելքումյանն ասաց, որ Հայաստանում այժմ 2,5 միլիոն վարկառու․ «Այդ վարկառուներից մոտավոր 2 միլիոնն ունեն մինչև 700 հազար վարկ, դրանք սպառողական վարկերն են, անընդհատ սպառողական վարկ է վերցնում, որ ապրի»։

Նրա կարծիքով՝ պետք է գնալ վարկային բեռի «թեթևացման»․ «Դա շատ հեշտ է մտածել, թե ինչպես պետք է անել և ինչի հաշվին պետք է անել»։

  • Կիսվել: