Պետբյուջեից մոտ 5,3 մլրդ դրամ կտրամադրվի նպաստների չափը ավելացնելու համար
2020-ին նախատեսվում է պետբյուջեից մոտ 5,3 մլրդ դրամ տրամադրել պետության կողմից տրամադրվող նպաստների չափը մեծացնելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը:
Նա նաև հիշեցրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, որի համաձայն` մյուս տարվանից առաջին և երկրորդ երեխայի համար կնախատեսվի 300 հազար դրամ:
Փոխնախարարը հիշեցրեց. «Փաստացի կարող ենք ֆիքսել, որ առաջին երեխայի համար նպաստը կմեծանա 6 անգամ, երկրորդի համար՝ 2 անգամ: 3-րդ և 4-րդ երեխայի համար միաժամանակյա նպաստը կլինի նույնը` 1 մլն դրամ, իսկ 5-րդ երեխայի դեպքում նպաստը կկազմի 1,5 մլն դրամ»: