երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պետական ծախսի չիրացված 221 մլրդ դրամը 2020 թ-ի համար դարձնում են 350 մլրդ Միքայել Մելքումյան

Պետական ծախսի չիրացված 221 մլրդ դրամը 2020 թ-ի համար դարձնում են 350 մլրդ Միքայել Մելքումյան

2019  թվականի բյուջեի նախագծով պետական ծախսերի համար նախատեսված 221 միլիարդ դրամից նոյեմբերի 1-ի դրությամբ ծախսվել է ընդամենը 89 մլրդ դրամ։ Այսսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Այսինքն, ըստ պատգամավորի, 500 մլն դոլարից ծախսվել է 150 մլն-ը, իսկ 350 մլն դոլարը կառավարությունը չի կարողացել ծախսել: «Փողը կա, բայց չեն կարողանում ոլորտը գտնել, որ ծախսեն»։

Միքայել Մելքումյանի խոսքով՝ դրա բացատրությունը քաղաքական մակարդակով հնչել է, որ այն բոլոր տենդերները, որտեղ պետք է իրացվեին այդ պետական ծախսերը, հիմնականում նույն ընկերություններն են,  մի մասի վրա քրգործեր են հարուցված, իսկ նորերն էլ չեն առաջանում։

Պատգամավորը նաև հարց է բարձրացնում՝ եթե ներդրումային միջավայրը նպաստավոր է, ինչո՞ւ Հայաստան չեն գալիս ընկերություններ, որոնք համապատասխան փորձառություն ունեն:

Անդրադառնալով 2020 թվականի բյուջեի նախագծով պետական ծախսերի համար նախատեսված գումարին՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ հաջորդ տարվա համար 221 մլրդ-ի փոխարեն կհատկացվի 359 մլրդ դրամ, որը կազմում է մոտ 750 մլն դոլար։

«Սա նրա համար են անում, որ այդ գումարները դնեն Կենտրոնական բանկի հաշվին: Այսօր ԿԲ համապատասխան հաշվին դրված է 300 մլրդ դրամից ավելի գումար, և դրանից ավանդային կամ դեպոզիտային տոկոս է ստացվում: Ի՞նչն է խնդիրը, բիզնեսի ոլորտներ չկա՞ն, որ էդ փողերը ծախսվեն: Սենց կառավարման համակարգ ես բացարձակ չեմ պատկերացնում»,- նշեց Միքայել Մելքումյանը: 

 

 

  • Կիսվել: