շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պապիկյանը չի պատրաստվում պատասխան տալ 5 տարի առաջ սկսած ու ձախողած բաների համար

Պապիկյանը չի պատրաստվում պատասխան տալ 5 տարի առաջ սկսած ու ձախողած բաների համար

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհն ավարտին է հասցվելու:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ դիրքորոշում ունի արդյոք Պապիկյանն այն հարցի շուրջ, որ մեղադրանքներ են առաջադրվում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացի վերաբերյալ: Պապիկյանն ասաց, որ առաջիկայում այդ ամենը կանոնակարգելու են զրոյական հարթակից.

«Կպատասխանեմ շատ կարճ։ Չեմ պատրաստվում 5 տարի առաջ սկսած ու ձախողած բաների համար պատասխան տալ։ Բայց միեւնույն ժամանակ ուզում եմ ասել, որ ոլորտը ստանձնելուց հետո հիմա լուրջ փոփոխություններ են կատարվում, նաեւ վերանայվում են այն բոլոր հարցերը, որոնց շուրջ նաեւ Դատախազությունն այսօր քրեական գործեր է հարուցում»։

Ճանապարհի ներկայիս վիճակին վերաբերող հարցին Ս. Պապիկյանը պատասխանեց. «Հյուսիս-հարավն ավարտին է հասցվելու»։

Տեսանյութը՝ news.am-ի

  • Կիսվել: