երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Օտարերկրյա ներդրումների գծով ստացումները աճել են 27.2%-ով. Թունյան

Օտարերկրյա ներդրումների գծով ստացումները աճել են 27.2%-ով. Թունյան

2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ստացումները կազմել են 2 մլրդ 172 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումների գծով՝ 453.4 մլն դոլար։

ԱԺ «Իմ քայլը» խմբացկության անդամ Բաբկեն Թունյանը գրել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումների գծով ստացումները աճել են 465 մլն դոլարով կամ 27.2%-ով, այդ թվում՝ ուղղակի ներդրումների գծով աճը կազմել է 67.6 մլն դոլարով կամ 17.5%-ով։

«Հաշվարկները արել եմ ինքս՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա»,- գրել է նա։

  • Կիսվել: