երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Օլիգարխիայի այլևս գոյություն չունենալու մասին հայտարարությունն անհանգստացնող է. Բաբաջանյան

Օլիգարխիայի այլևս գոյություն չունենալու մասին հայտարարությունն անհանգստացնող է. Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջնյանը արձագանքել է Փաշինյանի այն պնդմանը, որ Հայաստանում օլիգարխիա չկա:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում օլիգարխիա կա, քանի դեռ խոշոր բիզնեսը արտոնություններ է ստանում պետությունից: Երբ կա խոշոր բիզնես, որի ձեռքում է կենտրոնացած տնտեսական, բիզնես ակտիվի մեծագույն մասը, որը ունի չափազանց մեծ ազդեցություն իշխանության այլ ճյուղերի՝ մասնավորապես դատական իշխանության վրա, լրատվամիջոցների վրա, սա ինչ է, եթե ոչ օլիգարխիա։ Օլիգարխը չի կարող մի գիշերում վերանալ։

Այլ հարց է, որ իշխանությունը չի ցանկանում դիմել կտրուկ միջոցների, որոնց արդյունքում կարող է տուժել տնտեսական կայունությունը։ Անկասկած, Հայաստանի նոր իշխանությունը քայլեր իրականացնում է օլիգարխիան կազմաքանդելու համար, բայց անհանգստացնող է այն հայտարարությունը, որ հարկեր վճարողն այլևս օլիգարխ չէ, օլիգարխիա այլևս գոյություն չունի»։

  • Կիսվել: