շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովի շրջանակներում անգկացվել են խմբային քննարկումներ

«Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովի շրջանակներում անգկացվել են խմբային քննարկումներ

«Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովի շրջանակներում անգկացվել են խմբային քննարկումներ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Մասնակիցները, բաժանվելով խմբերի, նախ, իրականացրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի SWOT վերլուծություն՝ բացահայտելու ոլորտի ուժեղ և թույլ կողմերը, առկա հնարավորություններն ու մարտահրավերները։

Երկրորդ խմբային աշխատանքի ժամանակ քննարկվել է Հայաստանի ԲՏԱ ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզը, մշակվել են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակները»,- գրել է Հայրապետյանը։

Երևանում մարտի 2-ին մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը։ Աշխատաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին՝ մշակելու համապարփակ և հեռանկարային ազգային ռազմավարություն: Աշխատաժողովի ավարտին մասնակիցները համատեղ կստեղծեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ազգային ռազմավարության նախագիծ՝ հագեցած հստակ տեսլականով, իրատեսական նպատակներով և գործնական ծրագրերով: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից անցկացվող աշխատաժողովը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ ՄԱԿ) աջակցությամբ:

  • Կիսվել: