երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մինչեւ ապրիլ գազի գինը սպառողների համար չի թանկանա․ ՀՀ փոխվարչապետ

Մինչեւ ապրիլ գազի գինը սպառողների համար չի թանկանա․ ՀՀ փոխվարչապետ

Մինչեւ ապրիլ գազի գինը սպառողների համար չի թանկանա: Այս մասին armlur-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Կարող եմ հավելել, որ իմ կարծիքով կամ վստահ եմ, որ մինչեւ ապրիլ նույնիսկ հայտ չի ներկայացվի: Ես կարող եմ նաեւ ասել, որ սահմանին գազի գինը չի փոփոխվել 2020 թվականի համար: Ես կարող եմ նաեւ ասել, որ մինչեւ ապրիլ շարունակում ենք քննարկումները եւ բանակցությունները: Եթե ապրիլից հետո ընկերությունը ցանկություն կունենա հայտ ներկայացնել կամ նպատակահարմար կհամարի, դա իրենց իրավունքն է: Բայց ամեն դեպքում, ես կարծում եմ, որ եթե նույնիսկ նման բան տեղի ունենա, ապա այդ հայտի բովանդակությունը քննարկվելու է բաց եւ հրապարակային եւ բոլոր մտահոգիչ հարցերի պատասխանները բոլորը կունենան, եթե նման հայտ ներկայացվի: Բայց ապրիլի 1 ամսաթիվը ուժի մեջ է՝ թե թանկացման, թե չթանկացման եւ նույնիսկ հայտ ներկայացնելու մասով, որովհետեւ նման պայմանավորվածություն կա, որը կարծում եմ չի խախտվի»,- նշել է նա:

Նա նաև ապատեղեկատվություն է համարել այն լուրը ըստ որի գազի սակագինը կթանկանա 11 դրամով․

«Այդ կարգի թվերի մասին խոսք լինել չի կարող ընդհանրապես, որովհետեւ չկա նման դրդապատճառ»:

Նշենք, որ ավելի վաղ «Գազպրոմ Արմենիայից» InfoPort-ին հայտնել եին, որ ներկայումս քննարկվում է սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնել Տնտեսական մրցակցության հանձնաժողով։

Ավելի վաղ Ռուսաստանը սահմանին հայաստան արտահանվող գազի սակագինը ավելացրել էր $15, դարձնելով $165, սակայն սպառողների համար այն մնացել էր անփոփոխ և փոխհատուցվել «Գազպրոմ Արմենիայի» ռեզերվների հաշվին։

  • Կիսվել: