հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մինչև 2020 թ-ի ապրիլի 1-ը գազի գինը չի թանկանա

Մինչև 2020 թ-ի ապրիլի 1-ը գազի գինը չի թանկանա

Հայաստանում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը գազի գինը չի թանկանալու: Այս մասին մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ դեռևս չի կարող ասել, թե ինչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո, քանի որ բանակցությունները չեն ավարտվել և պայմանավորվածությունները չեն ամփոփել: «Վստահաբար կարող եմ ասել մեկ բան, որ մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը գազի գնի փոփոխություն չի լինելու»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

 

  • Կիսվել: