երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մինչև 150 հազար դրամ ստացողների համար որեւէ փոփոխություն չի լինելու. Ալավերդյան

Մինչև 150 հազար դրամ ստացողների համար որեւէ փոփոխություն չի լինելու. Ալավերդյան

Եկամտահարկի համահարթեցման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի խթաններ ստեղծելն է, եւ ակնկալվում է, որ աշխատավարձերի ֆոնդերին ուղղվող ծախսերը կնվազեն: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:

Նա նշել է, որ ակնկալվում է, որ աշխատավարձերի ֆոնդերին ուղղվող ծախսերը կնվազեն տնտեսվարող սուբյեկտների մոտ՝ գոնե դրույքաչափի մասով, եւ արտադրանք- արտադրող, ծառայություն մատուցող տնտեսվարող սուբյեկտների ծախսերը կկրճատվեն:

Ալավերդյանի խոսքով՝ եկամտահարկի համահարթեցումը ստվերից կհանի նաեւ բարձր աշխատավարձ ստացողներին։ Նաեւ նախատեսվում է մինչեւ 2023 թվականը եկամտահարկը նվազեցնել մինչեւ 20 տոկոս` ամեն տարի իջեցնելով 1 տոկոս:

Նա նշել է. «Մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար որեւէ փոփոխություն չի լինելու»:

  • Կիսվել: