շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Միջազգային կառույցները հայկական ավիաընկերություններում աուդիտ կիրականացնեն. Սանոսյան

Միջազգային կառույցները հայկական ավիաընկերություններում աուդիտ կիրականացնեն. Սանոսյան

Հայկական ավիաընկերությունների նկատմամբ ԵՄ–ի կիրառած արգելքը ծանր հարված էր այդ ոլորտի համար։ Այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` հավելելով, որ Հայաստանը հույս ունի առաջիկա ամիսներին շտկել իրավիճակը։

«Եթե պարզ ասեմ` շուրջ 41 պրոցես է պետք անել, որ այդ դաշտից դորս գանք։ Դրանց կեսից ավելին` 22-23-ը, արդեն արվել է։ Մյուսներն ընթացքի մեջ են։ Այս տարի ամռանը մեզ մեծ փորձություն է սպասվում։ Գործընկերները, որոնք անընդհատ հատևում են, թեմենք այս ուղղությամբ ինչ աշխատանք ենք տանում, իրենք այստեղ ներկայացուցիչներ ունեն, մեր ավիացիայի հետ աշխատում են, նաև այլ խումբ կգա, և մեր ընկերություններն աուդիտի կենթարկվեն։ Եթե մեր ընկերություններն այդ աուդիտը կանցնեն, դա կլինի բոլորիս ձեռքբերումը, որովհետև դրան կհաջորդի այդ ընկերությունների համար դեպի Եվրոպա ուղղությունները բացելը»,– պարզաբանեց Սանոսյանը։

  • Կիսվել: