երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեր բախտը մեր հետ է. Գործադուլի պատճառով Ryanair-ի առաջին թռիչքը կհետաձգվի

Մեր բախտը մեր հետ է. Գործադուլի պատճառով Ryanair-ի առաջին թռիչքը կհետաձգվի


Իտալիայում նավիգացիոն կարգավարները հունվարի 14-ին պատրաստվում են գործադուլ անել, ինչը կարող է ազդել իռլանդական Ryanair ավիաընկերության Հռոմ-Երևան թռիչքի վրա, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Մեր բախտը մեր հետ է: Հենց վաղը կարգավարները որոշել են գործադուլ անել, և դա կարող է խնդիրներ առաջացնել: Բայց ես շտապեմ ասել, որ դա որևէ կապ չունի Ryanair ընկերության հետ», հայտարարեց Ռևազյանը:

Նա ընդգծեց, որ հնարավոր է թռիչքը ուշանա, բայց այն անպայման կկայանա: Ռևազյանը նաև հորդորեց քաղաքացիներին հետևել կոմիտեի պաշտոնական հաղորդագրություններին, և իրենք կփորձեն մարամասն տեղեկացնել թռիչքների մասին:
«Մենք նախատեսում ենք, որ չվերթենր լինելու են», հավելեց նա:



  • Կիսվել: