երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգումը. Պապիկյան

Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգումը. Պապիկյան

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «2020 թվականի առաջին ուրախացնող լուրը մեր հայրենակիցների և զբոսաշրջիկների համար»:

Նա, մասնավորապես, գրել է. «Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ բյուջեից հատկացված միջոցներով։
Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան ճանապարհն անցնում է Հաղպատ բնակավայրով։ Ճանապարհային բարեկարգ ենթակառուցվածքը կխթանի ոչ միայն տարածաշրջանի զբոսաշրջային հետաքրքրության աճին, այլև Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը։

Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ։ Առաջիկայում նախատեսված է լինելու հիմնանորոգման շրջանականերում շարունակել հողային աշխատանքները, իրականացնել ջրահեռացման համակարգի, ճանապարհային ծածկի, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ, որոշ հատվածներում ճանապարհը կլայնացվի»։

  • Կիսվել: