շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մայրաքաղաքում նախորդ տարվա համեմատ 2.7 տոկոսային կետով նվազել են շինարարական աշխատանքները. «Ժողովուրդ»

Մայրաքաղաքում նախորդ տարվա համեմատ 2.7 տոկոսային կետով նվազել են շինարարական աշխատանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում շինարարութան մեծ բումը նստում է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024թ. հունվարին շինարարության ոլորտում աճի տեմպը որոշակիորեն նվազել է՝ նախորդ տարվա համեմատ: 2024թ. հունվարին շինարարության աճը կազմել է 9.5%՝ շուրջ 2.7 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա հունվարի աճից, եւ շուրջ 6 տոկոսային կետով՝ նախորդ տարվա միջին ամսական ցուցանիշից, այսինքն՝ հունվարին քիչ շինարարություն է արվել: Իհարկե, գուցե, պայմանավորված է եղել եղանակով, բայց, ամեն դեպքում, բոլոր վերլուծություններով մայրաքաղաքում սկսված մեծածավալ շինարարության տեմպերը թուլանում են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: