երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մանկապարտեզ չունեցող գյուղերի 70 տոկոսը պետք է ունենա մանկապարտեզ. Պապիկյան

Մանկապարտեզ չունեցող գյուղերի 70 տոկոսը պետք է ունենա մանկապարտեզ. Պապիկյան

Մինչեւ 2023 թվականը Հայաստանի մանկապարտեզ չունեցող գյուղերի 70 տոկոսը պետք է ունենա մանկապարտեզ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արարատի մարզ մեկնած Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Սիսում մանկապարտեզը նոր մոդել է, տիպային է, որը թույլ կտա հասկանալ, գնում ենք այս ճանապարհով, թե շարունակում ենք ավանդական բետոնե եւ քարե շենքերով»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ Սիսի մանկապարտեզի կառուցումը ամբողջությամբ կատարվել է  բարերարի միջոցներով:

Պապիկյանը հավելեց, որ Սիս գյուղում  2,4 կմ ճանապարհ է ասֆալտապատվել, եւս 7,3 կմ ասֆալտապատվելու է գյուղի շարունակությունը: 

  • Կիսվել: