շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լոռիում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Լոռիում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյանին պատկանող պանրի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (Լոռու մարզ, գ. Անտառաշեն)։  

Մասնավորապես՝

- արտադրական շինության կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառույթների հոսքայնության հնարավորությունը,

 

- արտադրության գործընթացում օգտագործվող սարքավորումները և գույքը, մասնավորապես՝ կաթի ընդունման ավազանը, պաստերիզատորը, պանրի աղաջրային ավազանները և պանրի ձևավորման համար նախատեսված սեղանը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, ենթարկված են եղել կոռոզիայի,

- արտադրամասում տարանջատված չեն եղել հումքի ընդունման, պահման, տեխնալոգիական գործընթացի իրականացման և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և պահման տարածքները, բոլոր գործընթացներն իրականացվել են մեկ տարածքում,

- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել  անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,

- առաստաղը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը և խոնավության խտացմանը,

- մուտքի դուռը բացվել է դեպի արտադրամաս։

Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։

  • Կիսվել: