երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կվերանորոգվի 502կմ ավտոճանապարհ․ Սուրեն Պապիկյան

Կվերանորոգվի 502կմ ավտոճանապարհ․ Սուրեն Պապիկյան

Այս տարի վերանորոգման ենթակա 502կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը պտրաստ է։ Այս մաիսն ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ 

«Այստեղ արտացոլված են պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվելիք 280, 4 կմ երկարությամբ և Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ծրագրի շրջանակում 90,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։

Քարտեզի վրա նշված չեն, բայց նախատեսված են իրականացնել նաև`

Պետական բյուջեով ֆինանսավորմամբ իրականացվող պետական նշանակության 80,0 կմ ավտոճանապարհների միջին նորոգման ծրագիր, որի ճանապարհահատվածների ընտրությունը կիրականացվի` մասնագիտական ուսումնասիրության և լաբորատոր փորձարկումների արդյունքներից ելնելով։
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային 51,0 կմ ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր։

Բացի վերը նշված ճանապարհահատվածների հիմնանորոգումը ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգել նաև թվով 12 տրանսպորտային օբյեկտներ (կամուրջներ, հենապատեր,գաբիոններ, խողովակներ)»,- գրել է նախարարը։

 

  • Կիսվել: