երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կստեղծվի 500-ից ավելի նոր աշխատատեղ. Երևանի քաղաքապետարան

Կստեղծվի 500-ից ավելի նոր աշխատատեղ. Երևանի քաղաքապետարան

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը թափուր աշխատատեղերի ցանկ է ներկայացրել: Այդ մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Երեւանի ավագանու որոշմամբ քաղաքապետին առընթեր ստեղծվել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

Այսպիսով, կանաչապատման համար քաղաքապետարանի կողմից տրամադրվող գումարները կկենտրոնացվեն։ Կստեղծվի 500-ից ավելի նոր աշխատատեղ։
Հետևյալ հաստիքները համալրելու համար կարող եք ինքնակենսագրականները (նկարով) ուղարկել էլեկտրոնային հետևյալ հասցեին` [email protected]՝ նշելով հաստիքը:

🌳 Տնօրենի օգնական
🌳 Փորձագետ
🌳 Գործավար
🌳 Հաշվապահ
🌳 Հաշվետար գանձապահ
🌳 Կադրերի մասնագետ
🌳 Հասարակության հետ կապերի մասնագետ
🌳 Լանդշաֆտային ճարտարապետ
🌳 Լանդշաֆտային ճարտարապետության դիզայներ
🌳 Լանդշաֆտային ճարտարապետության և դիզայնի ինժեներ
🌳 Քարտեզագրող
🌳 ՏՏ մասնագետ
🌳 Գնումների մասնագետ
🌳 Բաց և փակ գրունտի մասնագետ
🌳 Պահակ
🌳 Պահեստապետ
🌳 Զոդող
🌳 Սղոցավար
🌳 Թափոնների տեսակավորման մասնագետ
🌳 Տրակտորիստ
🌳 Վարորդ
🌳 Հատուկ տեխնիկայի վարորդ
🌳 Ավտոընթացագործ
🌳 Ավտոէլեկտրիկ
🌳 Բույսերի պաշտպան
🌳 Էկոլոգ
🌳 Հողագետ
🌳 Դենդրոլոգ
🌳 Օպերատոր
🌳 Վարպետ
🌳 Այգեպան բանվոր
🌳 Ոռոգման ցանցի սպասարկող մասնագետ

 
 
 
 

  • Կիսվել: