երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կենդանի կենդանիների տարանցիկ փոխադրումը Իրանի տարածքով վերականգնվել է

Կենդանի կենդանիների տարանցիկ փոխադրումը Իրանի տարածքով վերականգնվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը վերականգնել է երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը:

Կենդանիները պետք է անցնեն Իրանի տարածքով՝ առանց կանգառի կամ բեռնաթափման իրավունքի։

Տարանցիկ փոխադրման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am, հետևյալ հղումով:

  • Կիսվել: