շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Կառավարությանը հաջողվել է պետբյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 մլրդ դրամով. Փաշինյան

Կառավարությանը հաջողվել է պետբյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 մլրդ դրամով. Փաշինյան

Երկու տարվա ընթացքում` 2018 և 2019 թվականներին Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով,  որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներիդ պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ։ Ըստ նրա, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:

«Այսինքն մեկուկես տարվա ընթացքում Կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է:

«Այսպիսով, 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%: Մենք փաստացի ժամկետանց որևէ պարտք տնտեսվարողներին չունենք և այս էջը փակվել է»,- ընդգծեց վարչապետը:

Հաջորդ փաստը, ըստ Նիկոլ Փաշինյանի վերաբերում է նրան, որ 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը:

«Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ նաև եվրոպական տարածաշրջանում»,- նշեց վարչապետը։

Վարչապետը ասաց, որ 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ`90%-ով, 2019-ի բյուջեի համեմատ՝ ավելի քան 30%-ով:

Նիկոլ Փաշինյանը կաևորեց կապիտալ ծախսերը, քանի որ դրանք այն ծախսերն են, որոնք նյութական արժեք են ստեղծում:

«2020 թվականի պետական բյուջեով շուրջ 13 տոկոսով ավելացել են սոցիալական նշանակության և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված հատկացումները, դրանք ավելացել են 2017 թվականի համեմատ` 20 տոկոսով, առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերն անցած տարվա համեմատ 24 տոկոսով են ավելացել, կրթության ոլորտին ուղղվող ծախսերը 2019 թվականի համեմատ 14 տոկոս են աճել»,- նշեց վարչապետը:

Փաշինյանի նշած հինգերորդ փաստը վերաբերում էր տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային ֆինանսավորմանը, որը 2019 թվականի համեմատ 47 տոկոսով` կազմելով 195, 4 միլիարդ դրամ:

  • Կիսվել: