երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կարագի գինը նվազել է

Կարագի գինը նվազել է

Կարագի ներմուծման կառուցվածքում «Ալեքս հոլդինգ» ընկերությունն ունի գերիշխող դիրք, թեև այս տարի տվյալ շուկայում ընկերության մասնաբաժինը նվազել է 1%-ով։ Այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա նշեց, որ փոփոխություն է տեղի ունեցել կարագի արտադրության կառուցվածքում, նվազել է «Դուստր Մարիաննա» ընկերության մասնաբաժինը, բայց դրա պատճառն այն է, որ արտադրողների թիվն ավելացել է, ինչը դրական է։

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ներմուծված կարագի գները որոշ չափով նվազել են, մասնավորապես, 2018 թ-ին հոկտեմբերին կարագի գինը կազմել է 4600 դրամից մի փոքր ավելի, 2019 թ-ի հոկտեմբերին՝ 4300 դրամի սահմաններում։

ՏՄՊՊՀ նախագահն ասաց, կարագի շուկայում հիմնական խնդիրը մնում են ցանցերը: Ըստ նրա՝ 2020 թ-ին ցանցերի իրացման ոլորտում պետք է գլոբալ աշխատանք կատարվի, որպեսզի բոլոր ընկերությունների կարագները հավասար տեղ ունենան դարակաշարերում։

  • Կիսվել: