չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Կապանում «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն կհիմնվի. Պետությունը այդ նպատակով անշարժ գույք նվիրեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին

Կապանում «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն կհիմնվի. Պետությունը այդ նպատակով անշարժ գույք նվիրեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում որոշեց Սյունիքի մարզի Կապան քաղաքի Տանձու լենջ թաղամաս 3 ճամբար հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (COAF):

Հիմնադրամը ծրագրի համաձայն նախատեսում է վերոնշյալ հասցեում գտնվող նվիրաբերված գույքը վերակառուցել և հիմնել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն, որի արդյունքում կստեղծվեն հասարակական նշանակության կառույցներ, որոնք կծառայեն համայնքում կրթական, սոցիալական, առողջապահական, սպորտային, տնտեսական, գյուղատնտեսական և ԳՏՃՄ (STEM) ուղղությունների զարգացմանը, ինչպես նաև՝ համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը։

Բազմաթիվ համայնքաբնակ երեխաներ հնարավորություն կունենան ստանալ որակյալ ոչ ֆորմալ կրթություն, իսկ նրանց ընտանիքների անդամները և երիտասարդները՝ ներգրավել տնտեսական, գյուղատնտեսական, սպորտային, ԳՏՃՄ (STEM) միջոցառումներում։

Ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամի կողմից 5 տարիների ընթացքում կիրականացվի 2,500,000,000 դրամի ներդրում։

  • Կիսվել: