հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են կառուցման աշխատանքները

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են կառուցման աշխատանքները

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են կառուցման աշխատանքները։ 23կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում ընթանում են տարբեր աշխատանքներ՝ հողային, ասֆալտապատում, կամուրջների, վերգետնյա և ստորգետնյա անցումների, գյուղտեխնիկայի անցումների, տրանսպորտային հանգույցների, հեղեղատարների, արհեստական այլ կառույցների կառուցում։

 

 

Կառուցման արդյունքում 23կմ երկշարք ճանապարհը կլայնացվի՝ դարձնելով քառաշարք ճանապարհ:

Շինաշխատանքները կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, աշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերությունը։

Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի ԵՆԲ վարկային և դրամաշնորհային միջոցներով։

Ծրագիրն իրականցվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

  • Կիսվել: