երկուշաբթի, փետրվար 24
24 / 2 / 2020
Հունվարին  բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են

Հունվարին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են

2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.7% գնաճ, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.3% գնանկում:

Ըստ վիճակագրական կոմիտեի, 2020թ. հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ հագուստի գները նվազել են 3.6%-ով, տարբեր տեսակի կոշկեղենինը՝ 2.4%-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 1.7%-ով, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 1.2%-ով, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու գները՝ 0.3%-ով, կենցաղային և այգեգործական գործիքներինը, վառելանյութերինը և քսանյութերինը, գրասենյակային պարագաներինը՝ 0.1%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մաքրող, լվացող միջոցների՝ 0.1%, ոսկերչական զարդերի՝ 0.2%, կահույքի և կահավորանքի 0.3% գնաճ, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի, գորգերի և հատակի ծածկերի, դեղագործական ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2020թ. հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.1%-ով, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.2% և 0.4%-ով:

  • Կիսվել: