ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Հումքի դիմաց վճարումները չեն կարող համարվել ներդրում. Մելքումյան

Հումքի դիմաց վճարումները չեն կարող համարվել ներդրում. Մելքումյան

«Սա գրեթե զրոյին մոտ թիվ է: Սա արտահոսքի և ներհոսքի տարբերությունն է, որն ամսական կազմում է 3.5 մլրդ՝ մոտ 7 մլն դոլար։ Սա նորմա՞լ է, իհարկե ոչ: Այս թվերը չեն կարող սպասարկել այն նպատակները, որոնք դրված են բյուջեի բացատրագրում և այն նպատակները, որ հեղափոխությունից հետո հռչակվել են: Ամսական 7 մլն դոլարը շատ հեռու է իրական այն ակնկալիքներից, որ պետք է լիներ»,- աս մասին 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է ցուցանիշներ, ըստ որոնց՝ 2019 թ. հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են կազմել են 32 մլրդ դրամ, որը եթե բաժանում ենք 9 ամսվա, մոտավոր ստացվում է ամսական 3.5 մլրդ դրամ:


Մելքումյանը, խոսելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների մասին, ըստ որոնց՝ 2019թ. օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 128 մլրդ դրամ, ասաց, որ հրապարակվել է նաև աստղանիշով բացատրություն, որ բացի ուղղակի ներդրումներից՝ դրա մեջ մտնում է նաև որպես հումք բերված նյութերը և դրանց դիմաց վճարումները կամ փոխառություններն ու վարկերը:

Նա նշեց. «Դրանք ներդրումներ չեն, հումքի դիմաց վճարումները չեն կարող համարվել ներդրում: Այսինքն՝ գրված 128 մլրդ-ը այլ բան է, 32-ը՝ մեկ այլ»:

Մելքումյանն ասաց նաև, որ ներդրողների հետ աշխատանքը հեռու է իրական լինելուց: «Դրա համար այս պաշտոնական թվերը ապացուցում են այն, որ ո՛չ օրենսդրական կարգավորումներով, ո՛չ վարչարարությամբ անհնար է մեծածավալ ներդրումներ ներգրավել Հայաստանում: Այն օրենքները և այն օրենսդրական աշխատանքը, որ այստեղ կատարվում է, բերում ենք նախագծեր, և դրանք գնում են տոտալ մերժումների և այդպիսով հակակշիռների ինստիտուտն իր տրամաբանական ազդեցությունը և գործողությունները չի իրականացնում: Սա խոսում է այն մասին, որ օրենսդրական աշխատանքի կազմակերպման մեջ ռեալ պրոբլեմ կա, և դուք գնում եք լճացման ճանապարհով»:

  • Կիսվել: