չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ ԿԲ նախագահը մեկնել է Պրահա

ՀՀ ԿԲ նախագահը մեկնել է Պրահա

ՀՀ կենտրոնական բանկի  նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին: Այս մասին PrimeNews.am-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Միջոցառման շրջանակում տեղի է ունենալու նաև միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկվելու են զարգացած և զարգացող երկրներում գնաճի նպատակադրման, դրամավարկային քաղաքականության համատեքստում վիճակագրական տվյալների կառավարմանը նվիրված հարցեր:

Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

  • Կիսվել: