Հետկովիդյան երեք տարիներին ՀՀ տնտեսության իրական կուտակային աճը կազմել է 24.5, իսկ տարեկան միջին աճը՝ ավելի քան ութ տոկոս. Թունյան
Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով, 2023թ․ Հայաստանում արձանագրվել է 8.7% տնտեսական աճ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
՛՛2021թ. տնտեսական աճը 5.8% էր, 2022թ.՝ 12.6%:
Այսպիսով, հետկովիդյան 3 տարիներին (2021-2022թթ.) Հայաստանի տնտեսության ԻՐԱԿԱՆ կուտակային աճը կազմել է 24.5%, իսկ տարեկան միջին աճը՝ ավելի քան 8%՛՛,-նշել է նա: