երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանը Ռուսաստան  թանկարժեք քարերի ներմուծման գծով առաջատարն է

Հայաստանը Ռուսաստան թանկարժեք քարերի ներմուծման գծով առաջատարն է

«FinExpertiza» միջազգային հաշվեքննիչ-քոնսալթինգային վերլուծաբանական ծառայությունը հրապարակած տվյալների համաձայն Ռուսաստան ներկրվող թանկարժեք քարերի ներմուծման գծով առաջատար կդառնա Հայաստանը։ Վերջին երեք տարիներին առաջատարն էր Չինաստանը։

«FinExpertiza»-ի տվյալներով առաջին ութ ամիսներին Հայաստանից ներկրվել են 140,9 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք իրեր, այն դեպքում, երբ Չինաստանից՝ մոտ 61,8 մլն դոլարի։ Հայաստանից առաջին հերթին ներկրում են թանկարժեք մետաղաջարդոն (95,9 մլն դոլար) եւ ադամանդներ (33,2 մլն դոլար)։ 
 
Ներկրված թանկարժեք իրերի ընդհանուր արժեքը հեռավոր արտասահմանից եւ ԱՊՀ երկրներից կազմել է 658,8 մլն դոլար, ինչը 45,75 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։
 
2019 թվականին Ռուսաստանին թանկարժեք իրերի խոշոր մատակարարների հնգյակի մեջ են մտել Իտալիան (58,3 մլն դոլար), Մեծ Բրիտանիան (49,8 մլն) եւ Գերմանիան (34,5 մլն)։

  • Կիսվել: