երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանը պարենային պահովվածության խնդիրներ չունի. Փաշինյան

Հայաստանը պարենային պահովվածության խնդիրներ չունի. Փաշինյան

Հայաստանը պարենային պահովվածության խնդիրներ չունի, սննդի բավական շատ պաշարներ ունենք: Այսօր գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց որոշ տվյալներ։ Մասնավորապես, նշեց, որ 2 օր առաջվա դրությամբ ունեցած տվյալների համաձայն, Հայաստանն ունի շաքարավազի 201 օրվա պաշար, հավի մսի 64 օրվա պաշար, ձեթի 38 օրվա պաշար: «Միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, նաեւ արևածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, կարտոֆիլ և այլն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ լիարժեք ապահովված ենք նաև բենզինով և դիզվառելիքով, բացի այդ, նաև այս պահին ներմուծվում է։

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ ընդգծեց, որ չհաշված ներմուծումները Հայաստանը բենզինի առնվազն 3 ամսվա պաշար ունի, դիզվառելիքի 1,5 ամսվա պաշար. «Ցորենի մեծ պաշար ունենք, որից նաև հացն է ստացվում: Այսինքն՝ ալյուրի և ցորենի մասով հանգիստ կարող ենք լինել»:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ երեկ արդեն առևտրի ծավալների էական անկում է արձանագրվել, քանի որ մարդիկ էնքան բան են առել ու տները լցրել, որ հիմա ուզենան էլ, դժվար կլինի ձեռք բերել:

  • Կիսվել: