չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջեից ստացել է ավելի շատ, քան տվել է. Շուշանիկ Ներսիսյան

Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջեից ստացել է ավելի շատ, քան տվել է. Շուշանիկ Ներսիսյան

Հայաստանն ԵԱՏՄ միասնական բյուջեից ստացել է ավելի շատ, քան տվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

Նրա խոսքով, Հայաստանը ԵԱՏՄ՝ մաքսատուրքերից գոյացող ընդհանուր բյուջեից 2019-ին ստացել է 75 մլրդ 369 մլն դրամ, իսկ ընդհանուր բյուջեին տվել է ավելի քիչ՝ 63 մլրդ 422 մլն դրամ։

Շուշանիկ Ներսիսյանը նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջեից ավանդաբար 1.22 տոկոս է ստանում, անցած տարի պատկերը չի փոխվել, սակայն, ինչպես նշվեց՝  վճարած ստացած գումարների միջև տարբերությունը զգալի կրճատվել է, ինչը, նրա գնահատմամբ, Հայաստանի կողմից  ուժեղացված վարչարարության և ազնիվ գործարար հարաբերությունների արդյունք է: 

ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց նաև, որ 2019-ին ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ է ուղարկվել 63 մլրդ 422 մլն ՀՀ դրամ, իսկ ԵԱՏՄ երկրներից ՀՀ է ուղարկվել 75 մլրդ 369 մլն դրամ։

Նա նաև հայտնեց, որ Հայաստանի հավաքագրած մաքսատուրքերը, բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից գանձված մաքսատուրքերի, բաշխվում են՝ գնալով ընդհանուր բյուջե:

 

  • Կիսվել: