կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանում կստեղծվի Ազգային վենչուրային հիմնադրամ. Արշակյան

Հայաստանում կստեղծվի Ազգային վենչուրային հիմնադրամ. Արշակյան

Այսօր Բիզնես-ինովացիոն 7-րդ համաժողովում (BIF-2019) «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» քննարկումների ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ Հայաստանում կստեղծվի Ազգային վենչուրային հիմնադրամ, որի կառավարումը կդրվի միջազգային մակարդակի մասնագետների վրա։

Նախարարն ասաց, որ ԱՎՀ-ն կձեւավորվի պետություն-մասնավոր համագործակցության մեխանիզմի կիրառմամբ։ Ծրագրվում է, որ առաջիկա 5-7 տարիներին հիմնադրամի միջոցները կհասնեն 100 մլն դոլարի, ներառյալ՝ պետության միջոցները։ ԱՎՀ-ի հիմնական նպատակը կլինեն ներդրումները ստարտափներում

Արշակյանն ընդգծեց, որ կառավարությունը հիմնադրամի ստեղծմամբ ձգտում է Հայաստանում ձեւավորել բարենպաստ միջավայր, որի պարագայում արտասահմանյան մասնագետները նույնպես կգան ՀՀ-ում աշխատելու։

  • Կիսվել: