երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանում ազատ աշխատատեղեր կան. Փաշինյան

Հայաստանում ազատ աշխատատեղեր կան. Փաշինյան

Հայաստանում խոսում են գործազրկության մասին, թեև, ընդհակառակը, մեր երկրում կան աշխատատեղեր: Այս մասին այսօր ԱԺ նիստում 2020 թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

 «Վերջին 15 օրերին ես մասնակցել եմ երկու արտադրական ձեռնարկության բացման, եւ սեփականատերերն ինձ հավաստիացնում էին, որ իրենք ավելի քան 1000 ազատ աշխատատեղ ունեն, այսօրվա դրությամբ մարդիկ աշխատողներ են փնտրում եւ չեն կարողանում գտնել»,- ասաց վարչապետը

Նա հավելեց, որ մյուս տարի նոր աշխատատեղեր կստեղծվեն

  • Կիսվել: