կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանն ու Շվեյցարիան կխթանեն տնտեսական համագործակցությունը

Հայաստանն ու Շվեյցարիան կխթանեն տնտեսական համագործակցությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին:

Նախարարի տեղակալը ողջունել է Շվեյցարիայի դեսպանին եւ նշել, որ հանդիպումը հրաշալի առիթ է խոսելու երկու երկրների երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակն ընդլայնելու մասին։

Դեսպանը նախարարի տեղակալի հետ զրույցում նշել է, որ իրենք ոգեւորված են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք ուղղություններով՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության եւ տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։

Վարոս Սիմոնյանը կարեւորել է Շվեյցարիայի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող աջակցության ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների շարունակականությանը։

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Վերահաստատելով համատեղ ընթացիկ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը՝ նրանք անդրադարձել են տարբեր ուղղություններով գործակցության զարգացման հնարավորություններին:

 

  • Կիսվել: