հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդներ

«Հայաստանի Հանրապետություն»․ Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդներ

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կայուն զարգացման մեխանիզմների եւ սկզբունքների ներդրումը շատ կարեւոր է սահմանափակ բնական ռեսուրսներ ունցող պետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի համար:

Պետությունը տնտեսության կայուն զարգացումն ապահովելու համար պետք է մշակի ու արդյունավետ կիրառի համարժեք իրավական գործիքներ, որոնք պետք է ուղղված լինեն բնական ռեսուրսների գերշահագործում թույլ չտալու եւ սերունդների համար արժանապատիվ ապագա ապահովելու խնդիրների լուծմանը:  Դրա համար կարեւոր է տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական բաղադրիչների համաչափ զարգացումը՝ առանց դրանցից որեւէ մեկի գերակայության: Այդ ճանապարհին դժվար լուծվող հարց է դառնում տնտեսության զարգացման ապահովումն առանց  բնական ռեսուրսների գերշահագործման: Բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման սկզբունքը գրված է նաեւ հանրապետության գլխավոր օրենքում՝ Սահմանադրությունում: Բնությունից վերցվող ռեսուրսների գերշահագործումը եւ ապօրինի օգտագործումը կանխելու, հնարավորության դեպքում նաեւ վերականգնելու համար,  այս տարիների ընթացքում հանրապետությունում ձեւավորվել էր համապատասխան օրենսդրական դաշտ: Նորանկախ Հայաստանում իրավական կարգավորումները միտված էին անկում  ապրած տնտեսության՝ հնարավորինս արագ վերկանգնման առաջնային խնդրի լուծմանը: Սա էր պատճառը, որ իրավական նորմերով բավականին մեղմ դրույթներ էին սահմանված բնական ռեսուրսների օգտագործման, մասնավորապես՝ տնտեսության առաջատար ճյուղ համարվող հանքարդյունաբերության ոլորտների համար: Համամարդկային նոր մարտահրավերները  թելադրում են նոր պահանջներ, որոնք բխում են առաջին հերթին պետությունների  շահերից,  եւ կենսունակ կլինեն ու կգոյատեւեն այն ժողովուրդները, որոնք կկարողանան արագ ու համարժեք արձագանքել արդի մարտահրավերներին:

Ասվածի տրամաբանության մեջ են պետության  հռչակած նոր առաջնահերթությունները եւ դրանք  ապահովող օրենսդրական բարեփոխումները: Շրջակա միջավայրի նախարարությունը վարվող քաղաքականության համատեքստում ձեռնարկել է  ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հիմնարար քայլ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: