«Հայաստանի Հանրապետություն». Հայկական առաջին օրգանական գինին՝ միջազգային ցուցահանդեսում
«Հայաստանի Հանրապետություն» թրեթը գրում է․ «Գինու մշակույթն օրեցօր զարգանում է, եւ աշխարհում առավել տարածում է գտնում օրգանական գինեգործությունը: Ինչու՞ օրգանական, քանի որ այն, ի տարբերություն ավանդական գինեգործության, արտադրվում է առանց քիմիկատներից մշակված խաղողից: Այսինքն, նախ պետք է օրգանական խաղողագործություն սկսել, ապա միայն հումքը օրգանական գինու վերածել: Աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, բավական մեծ է օրգանական գինու սպառման պահանջարկը, քանի որ այն, օրգանական հումքից պատրաստված լինելով, օգտակար է առողջությանը եւ, լինելով ոգելից խմիչք, չի պարունակում առողջությունը վտանգող որեւիցե տարր:
Վայոց ձորի Արենի համայնքում երեք տարի է՝ զարկ է տրվել օրգանական խաղողագործությանը, իսկ այս տարի Հայաստանը թողարկեց առաջին օրգանական գինին խորհրդանշական անուններով՝ «6100», «Խաչմերուկ»: Սեւ արենի տեսակի խաղողից ստացվող «6100»-ը խորհրդանշում է հենց Հայաստանի գինեգործության տարիքը:
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նկատեց, որ օրգանական գինու պահանջարկն անգամ ներքին շուկայում այնքան մեծ է, որ մի քանի հազար շիշ են արտադրել եւ չեն կարող մեծ քանակով արտահանել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։