ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Անուղղակի լծակներով կարելի է ազդել գնագոյացման վրա

«Հայաստանի Հանրապետություն»․ Անուղղակի լծակներով կարելի է ազդել գնագոյացման վրա

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատել է, որ դեկտեմբերին մեզ մոտ գնաճ է արձանագրվում՝ տարբեր գործոններով պայմանավորված, օրինակ, ապրանքների պահանջարկը կտրուկ աճում է: Նրա խոսքերով, տոներին ընդառաջ՝ մի քանի օրվա մեջ գնում ենք մեկուկես ամսվա համար նախատեսված ապրանք: Դա շուկայում մեծ պահանջարկ է առաջացնում, ու վաճառողներն առիթից օգտվում են:

Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանն էլ ընդգծել է, որ «դեկտեմբերին սկսվող գնաճ» ասվածը հարաբերական է: Նրա խոսքերով, երկու ցուցանիշ է պետք տարբերակել:

Թակացումների մասին Ավետիսյանը մեջբերել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության, համաշխարհային շուկայում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման, նաեւ այս տարի գյուղատնտեսական ոլորտի կրճատման հանգամանքները:

Ավետիսյանը զրույցի ընթացքում նաեւ ընդգծել է այսօրվա իշխանությունների մեծ անելիքների մասին:

Ըստ Սուրեն Պարսյանի, մեզ մոտ գների կարգավորումն իրականացվում է շուկայի միջոցով, բայց պետությունն ունի անուղղակի լծակներ, որոնց միջոցով կարող է ազդել գնագոյացման վրա: Խոսքը մաքսային, հարկային, տնտեսական քաղաքականության մասին է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: